Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Շրջանառության հարկը մարդկանց հավաքել է ԱԺ դարպասների առաջ

Շրջանառության հարկը մարդկանց հավաքել է ԱԺ դարպասների առաջ
29.09.2014 | 14:50

Այսօր ԱԺ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները հարց բարձրացրին «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ դրսում բազմաթիվ առևտրականներ են հավաքվել, ովքեր պահանջում են լուծում տալ այդ խնդրին: «Մեր կողմից նախապատրաստվել է համապատասխան օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու առաջարկները: Եթե կան առաջարկներ` մենք պատրաստ ենք դրանք լսել և քննարկել»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1660

Մեկնաբանություններ